«Veolia Jur» ընկերության ջրամատակարարման ժամանակացույցը մնում է անփոփոխ։ Այս մասին ասված է ընկերության մամուլի ծառայության պարզաբանման մեջ՝ կապված 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2021 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ԶԼՄ-ների եւ բաժանորդների կողմից ջրի մատակարարման գրաֆիկի հրապարակման հետ։
«Ընկերությունը հայտնում է, որ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նշված ժամանակացույցի տարեկան 2 անգամ հրապարակումը Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընկերությանը տրամադրված լիցենզիայի պահանջն է:
Նաև ընդգծվում է, որ «Veolia Jur»- ի աշխատանքի շնորհիվ այսօր բաժանորդների մեծ մասն օգտվում է շուրջօրյա մատակարարումների ժամանակացույցից:
«Ընկերությունը լիովին կատարում է իր ներդրումային պարտավորությունները՝ սեփական միջոցներից և ապահովում է ջրամատակարարման ռեժիմ, որը համապատասխանում է համակարգի տվյալ պահի տեխնիկական հնարավորություններին: Ավելին, խոսքը նվազագույն ջրամատակարարման մասին է, քանի որ իրականում, հատկապես հոկտեմբեր – ապրիլ ժամանակամիջոցում բաժանորդները ապահովվում են հայտարարվածից ավելի երկարաժամկետ ջրամատակարարմամբ», — ասվում է ընկերության հայտարարության մեջ ։
Նշենք, որ ավելի վաղ «Veolia Jur»-ը հրապարակել էր վերը նշված ժամանակահատվածի ջրամատակարարման ժամանակացույցը, որը նախատեսում է կեսգիշերից ինչեւ առավոտյան ժամը 07:00-ն դադարեցնել ջրամատակարարումը մի շարք շրջաններում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







