Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:49

Արցախի ժողովրդին Բաքուն չի կարող շեղել ընտրած ճանապարհից. Արցախի նախագահ

Արցախի ժողովրդին Բաքուն չի կարող շեղել ընտրած ճանապարհից. Արցախի նախագահ

Վերջին ժամանակներում հաճախակի են դարձել պաշտոնական Բաքվի՝ հակամարտության սրացմանը նպաստող հայտարարությունները, որոնք, սակայն, ոչ մի պարագայում Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից: Այս մասին Արցախի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն ժամանակ:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հակառակորդի կողմից հնարավոր ցանկացած սադրանքի դեպքում Պաշտպանության բանակը պատրաստ է պատվով դուրս գալու իրավիճակից՝ թշնամուն կրկին պարտադրելով խաղաղություն:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ԱՀ պետական մարմինների կառուցվածքային և առանձին ստորաբաժանումներին ներկայացվող պահանջները և պահպանման ծախսերի հաշվարկման նորմաները սահմանելու մասին կառավարության որոշման նախագծի քննարկումը, որի հիման վրա մինչև տարեվերջ պետք է կազմվի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը:

ԱՀ նախագահն ասել է, որ սկսված են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքները, որոնց զուգահեռ՝ գրեթե պատրաստ է միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաստաթուղթը: 2021 թվականի պետական բյուջեի ձևավորման և ադյունավետության բարձրացման առումով տարբեր ձևաչափերով քննարկումներ են եղել կառավարության ներկայացուցիչների և քաղաքական ուժերի հետ:

Ըստ հաղորդագրության՝ խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հանրությանը մտահոգող մի շարք հարցերի և տվել դրանց պատասխանները. «Մեկ անգամ ևս հավաստում եմ, որ նախագահի ծրագիրը կազմված է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրից ելնելով: Երկիրը ղեկավարում է հանրապետության Նախագահը՝ ձևավորված պետական կառույցների միջոցով: Նախագահի ծրագրում ընդգրկված են մեր ժողովրդին մտահոգող սոցիալ-տնտեսական հիմնական հարցերը: Այդ ծրագիրը, առկա մարտահրավերներից ելնելով, տալու է բոլոր լուծումները»,- ավելացրել է նախագահը:

Ա. Հարությունյանի խոսքով՝ նախագահի նախընտրական գլխավոր մարտահրավերը եղել է տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումն առաջիկա տարիներին, իսկ նոր տիպի կորոնավիրուսի տարածման հանգամանքը հաշվի առնելով՝ կայուն տնտեսություն ունենալը:

«Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ նախնական տնտեսական ցուցանիշների առումով մենք անկում չենք արձանագրել: Հայտարարել եմ, որ Արցախի Հանրապետությունը աշխարհում լինելու է եզակի պետություններից մեկը, որը 2020 թվականին տնտեսական անկում չի արձանագրելու»,- մասնավորապես ասել է Ա.Հարությունյանը:

ԱՀ նախագահն անդրադարձել է նաև անվճար առողջապահության համակարգի ներդրման, բնակարանաշինության, աշխատավարձերի բարձրացման, կադրային քաղաքականության, պետական տարբեր կառույցների աշխատանքների օպտիմալացման, էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման, որակյալ և մատչելի գներով կապ ունենալու, կապիտալ շինարարության և այլ ոլորտների առնչվող մի շարք հարցերի:

Երկրի ղեկավարի խոսքով՝ արմատական փոփոխություններ են սպասվում նաև պետական մարմինների տրանսպորտային միջոցների և դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ: «Պետական գերատեսչությունները հիմնականում կունենան շատ սահմանափակ թվով ավտոմեքենաներ: Տրանսպորտային ծառայությունների կարիք ունենալու դեպքում նրանք կարող են օգտվել տաքսի ծառայություններից»,- ասել է նախագահը:

Ա. Հարությունյանը հանձնարարականներ է տվել պատկան մարմինների ղեկավարներին և կրկին նշել, որ յուրաքանչյուր իրականացվող աշխատանք վերահսկվելու է խստագույն կարգով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+