Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը չի ինքնաառաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնի համար: Այս մասին Դիլանյանն այսօր ՍԴ նիստից առաջ ասաց է լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե ըստ մամուլի, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սցենարով հենց ինքն է լինելու ՍԴ նախագահը, և հիմնական պայքարը հենց իր և Խունդկարյանի միջև է լինելու՝ Դիլանյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց՝ Վահե Գրիգորյանի սցենարով, էլի ՍԴ-ի աղբյուրներն են փոխանցո՞ւմ: Այն աղբյուրները, ըստ որոնց ես ամեն օր կառավարություն եմ գնում և այնտեղից ցուցումներ եմ ստանո՞ւմ: Այդպիսի հերյուրանքների մի հավատացեք»:
Հարցին, թե ինքը ուզո՞ւմ ղեկավարել ՍԴ-ն, Արման Դիլնյանն ասաց. «Ես ձեզ անկեղծ ասեմ, առանց որևէ փարիսեցիության, կարծում եմ, որ ՍԴ դատավորի պաշտոնը իրավաբանների համար ամենալավ պաշտոնն է իրենց մասնագիտական հմտությունները դրսևորելու համար: Ես ինձ շատ լավ եմ զգում այդ պաշտոնում և հուսով եմ, որ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել: Իմ կարծիքով, ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ: Թե ինչպես հետո կզարգանան իրադարձությունները, չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ՝ շատ դժվար է համատեղել ՍԴ դատավորի մասնագիտական աշխատանքը, որը մեծ պատասխանատվություն է ենթադրում, հսկայական ժամանակ խլում՝ համատեղել ՍԴ նախագահի պաշտոնի հետ»:
Անդրադառնալով Երվանդ խունդկարյանի թեկնածության շուրջ առկա թննարկումներին՝ թե նրա թեկնածությունը համահունչ չէ հեղափոխական արժեքնեի հետ՝ պատասխանեց, որ ապագային նայող անձ է ու պլանները կազմում է՝ աչքի առաջ ունենալով ապագան, եկեք սպասենք և տեսնենք, թե ինչպիսին կլինի վաղվա ՍԴ-ն։
Երեկ Սահմանադրական դատարանում կայացել է աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր ՍԴ նախագահի և փոխնախագահների ընտրության հարցը: Սակայն նիստում հասցրել էին քննարկել միայն լրագրողների դիմում խնդրագրերը՝ նիստին մասնակցելու վերաբերյալ, իսկ նախագահ չէր ընտրվել։ Այսօր նիստը կշարունակվի։
ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







