Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:08

Նախագահն արձագանքել է «Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցների բաց նամակին

Նախագահն արձագանքել է «Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցների բաց նամակին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի աշխատակիցների բաց նամակին:

Ավելի վաղ բուժհաստատության մի խումբ աշխատակիցներ սոցիալական ցանցերում բաց նամակ էին տարածել՝ ուղղված ՀՀ նախագահին և վարչապետին: Դրանում նշվել է, որ նախագահի հրամանագրով առողջապահության ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար:

Բուժաշխատողները, շնորհավորելով գործընկերներին, նշել են, որ պակաս չի եղել նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի ներդրումը նշված աշխատանքում: Նամակում մանրամասն ներկայացվել է համաճարակի դեմ պայքարի ընթացքում բուժհաստատության գործունեությունը։ Կլինիկայի աշխատակիցներն ընդգծել են, որ ամբողջ բուժանձնակազմը կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին գծում է եղել: «Կարծում ենք, որ մեր թիմի ներուժն ու ներդրումը չպետք է անտեսվեր և պետք է գնահատվեր», — մասնավորապես ասված է նամակում:

Արմեն Սարգսյանի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հանրապետության նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ:

«Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի՝ Հանրապետության նախագահը պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա: Հանրապետության նախագահին միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները»,-ասված Է հայտարարության մեջ:

Տեղեկացվում է նաև, որ «Նորք» կլինիկայի աշխատակիցների նամակի կապակցությամբ Նախագահի հանձնարարությամբ աշխատակազմի ղեկավարը կապ է հաստատել բուժաշխատողների ներկայացուցչի հետ և հրավիրել նրանց հանդիպելու նախագահի նստավայրում:

Ավելի վաղ նախագահի հրամանագրով առողջապահության ոլորտի մի խումբ աշխատակիցներ մեդալներով էին պարգևատրվել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար: Պարգևատրվածների թվում է 8 բուժհաստատություն ներկայացնող 12 մարդ։ Հրամանագիրը ստորագրվել է ՀՀ վարչապետի առաջարկի հիման վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+