Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 20 բժշկի պետական պարգևներ է շնորհել կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ավանդի համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքը:
Պարգևատրված բժիշկների թվում է նաև Մոսկվայի պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն հայազգի Արմայիս Քամալովը, ով ստացել է Ալեքսանդր Նևսկու շքանշան, իսկ մի խումբ բժիշկներ և բուժքույրեր ՝ Լուկա Կրիմսկիի և Պիրոգովի շքանշան։
Բժիշկները պարգևներ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնազոհության համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ՝ համաճարակների դեմ պայքարում ունեցած վաստակի, բուժման առաջադեմ մեթոդների մշակման համար և ոչ միայն:
Արմայիս Քամալովը ծնվել է թբիլիսահայերի ընտանիքում, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







