Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:24

Ամուլսարի հարցում քրեական գործից է կախված նոր ՇՄԱԳ անցկացնելը․ նախարար [Տեսանյութ] 

Ամուլսարի հարցում քրեական գործից է կախված նոր ՇՄԱԳ անցկացնելը․ նախարար [Տեսանյութ] 

Կառավարությունն իր բոլոր գերատեսչություններով մանդատը ծառայեցնելու է բացառապես պետականության և ժողովրդի շահերից բխող լուծում գտնելու համար։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Դա աներկբա է։ Շրջակա միջավայրի նախարարությունն այս պահին գործընթացներին մասնակցելու որևէ մանդատ չունի, քանի որ քրեական գործ է հարուցված։ Քրեական գործի ընթացքից և հանգուցալուծումից են կախված մի շարք հանգամանքներ։ Այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունը որևէ այլ բան անել չի կարող, քան սպասել քրեական գործի հանգուցալուծմանը կամ նոր հանգամանքների և փաստերի հնարավոր ի հայտ գալուն, որն այս պահին չունենք»,- նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում անցկացնելու հանրային նոր պահանջին՝ նշեց․ «Եթե Քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում վեր հանվեն այնպիսի փաստական հանգամանքեր, որոնք կարող են կասկածի տակ դնել ՇՄԱԳ-ի իրավական, ֆունկցիոնալ նշանակությունը, այդ պարագայում՝ այո՛, կարող է նոր ՇՄԱԳ իրականացվել։ Բայց այս պահի դրությամբ այդ ուղղությամբ մենք անելիք չունենք, պարզապես մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, մասնավորապես, մեր հայացքը հառում ենք Քննչական կոմիտեի վարույթում գտնվող գործի հնարավոր հանգուցալուծմանը»։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Լիդիանի» պահնորդական ծառայությունը դաժան ծեծի էր ենթարկել Ամուլսարի 3 պահապաններին։

Իր հերթին «Լիդիան Արմենիան» ևս  տեսանյութ է հրապարակել և նշել, որ սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը մոտ 10 հոգով՝ հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+