Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:56

Դիմակների կրումը կարող է նախատեսվել 6 տարեկանից սկսած՝ կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից

«Կրթության մասին» օրենքում փոփոխություն, լրացումներ կատարելու օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց կողմ 109, ձեռնպահ 1 ձայներով: Նախագծի նպատակն է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական վարչական ռեգիստրների վարման համար իրավական հիմքերի ստեղծումը: Նշվում է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով ներկայացված առաջարկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»՝ տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև՝ կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով 10-11 տարեկան աշակերտներին ուղղված դիմակ կրելու պահանջին, ասաց, որ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը:

«Պատասխանատուն դուք եք. ինչպե՞ս եք վերաբերվում տարրական դասարանների աշակերտների՝ դիմակ կրելու փաստին: Միայն պետք է ասեք, որ առողջապահության նախարարության ցուցում կա և վե՞րջ: Եթե պրոբլեմներ առաջանան, դո՞ւք եք պատասխանելու, թե՞ առողջապահության մարմինը»,-  հարցրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ինչին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ կարգավորումը առողջապահական բնույթի է, բայց, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունի հասկանալ խնդրի էությունը, և առողջապահության համաշխարհային ուղեցույցերով դիմակների կրումը կարող է նախատեսվել արդեն 6 տարեկանից սկսած՝ կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից և գործող կարգավորումներից:

Անդրեասյանը նշեց, որ միջազգային փորձի և Հայաստանում կիրառվող կանոնի միջև չկա որևէ անհամապատասխանություն: Կոնկրետ իրավիճակի դեպքում քննարկում են նման հնարավորությունները, օրինակ՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պարագայում դիմակի կրումը ոչ թե պարտադիր, այլ որպես ցանկալի նորմ ունենալու հնարավորությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+