Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:09

Երեք տարով երկարաձգվեց սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող աջակցության ժամկետը

Երեք տարով երկարաձգվեց սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող աջակցության ժամկետը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 109 կողմ ձայնով միաձայն ընդունեց ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Սիփան Փաշինյանի ներկայացրած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական նախագիծը:

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2015 թվականից գործող «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետն ավարտվում է մի քանի ամսից․ եթե փոփոխություններ չկատարվեն, ապա 2021 թվականի հունվարի 1-ից օրենքի գործողության ժամկետը կավարտվի։

Նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, որ նախագիծը մեկնարկել է դեռ այս տարվա հունվար-փետրվարին, երբ պատգամավորներն այցելել են սահմանամերձ համայնքներ՝ նախքան հուլիսյան իրադարձությունները:

«Առաջարկում ենք նախ երեք տարով երկարաձգել օրենքի կիրառման ժամկետը, ինչը հնարավորություն կտա սահմանամերձ համայնքի բնակիչներին օրենքով ամրագրված մի շարք արտոնություններից օգտվել: Ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա պետությանը ևս երեք տարի 50 տոկոսով փոխհատուցել սահմանապահ համայնքերի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի,  բնական գազի և ոռոգման ջրի ծախսը »,- ասաց պատգամավորը:

Գործող օրենքով սահմանվում է, որ եթե ադրբեջանական հրետակոծության և ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ վերացել է մարդու տունը, ապա պետությունը տվյալ համայնքում նոր բնակարան է ձեռք բերում ու տրամադրում բնակիչներին: Նախագծով ամրագրվում է, որ եթե դա չի հանգեցրել օթևանի ամբողջությամբ կորստի՝ անկախ վնասվածքի չափից, պետությունը կամ պարտավոր է լինելու վերականգնել, կամ, եթե վերականգնումն անհնար է, ապա տվյալ համայնքում բնակչի համար նոր առանձնատուն կկառուցվի կամ կգնվի: Դպրոցական դասագրքերը սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին առաջիկա երեք տարիներին կշարունակեն տրամադրվել փոխհատուցմամբ: Սա ամրագրվել է օրենքի ուժով:

Սահմանվում է, որ  սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանված գյուղատնտեսական և/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին:

«Կառավարության առաջարկով՝ մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախագծում այս կարգավորումը կընդլայնվի, կներառենք նաև վնասված գյուղատնտեսական տեխնիկայի փոխհատուցումը»,-ասաց պատգամավորը:

Իսկ եթե Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով տվյալ համայնքներում ապրող մարդիկ վիրավորում ստանան և ձեռք բերեն հաշմանդամության կարգ, կախված կարգից՝ կստանան 1-3 մլն դրամ միանվագ գումար, ինչպես նաև բուժումը կիրականացվի անվճար: Իսկ եթե լինի զոհ, ապա զոհվածի ընտանիքի անդամներին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ գումար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+