ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դադարեցրել է «Ժպիտների քաղաք» / City of Smile բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները: Այս մասին Աննա Հակոբյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
ՀՀ վարչապետի տիկինը վստահություն է հայտնել, որ երեխաները հուսալի և ապահով ձեռքերում են:
Նշենք, որ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը աջակցություն է ցուցաբերում քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների ու երիտասարդների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







