Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:45

«Հայրենիքին» միանո՞ւմ են, թե՞ հեռանում

«Հայրենիքին» միանո՞ւմ են, թե՞ հեռանում

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը հերքում է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե կուսակցությունից  արտահոսք կա։

Նա  Armenia Today— ի հետ զրույցում այդ  լուրերն աբսուրդի ժանրից համարեց։

Նա հայտնեց, որ առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում մի քանի հարյուր անդամատոմս են տալու կուսակցության շարքերը համալրողներին․ վերջին մեկ ամսվա ընթացքում այդքան նոր անդամ ունեն։

Բացի այս, Խաչիկ Գալստյանն  ասաց, որ իրենց անդամագրվելու մի քանի հազար դիմումներ էլ կան, որոնք դեռ քննարկման փուլում են։

Մեկ- երկու հոգի էլ «Հայրենիք»-ից դուրս են եկել, քանի որ անցել  են զինվորական ծառայության և ժամանակավորապես դադարեցրել են կուսակցության անդամակցությունը։

Ինչ վերաբերվում է կուսակցության քաղաքական օրակարգին, նա ընդգծեց, որ «Հայրենիքի» քաղաքական օրակարգը վաղուց  հայտնի  է։

«Մեր քաղաքական օրակարգը վաղուց ձևակերպված է և այդ օրակարգի առանցքային հարցը գործող իշխանության՝ իր գլխով և շերեփուկներով անհապաղ հեռացումն է, ուրիշ օրակարգ այսօր մենք չունենք»,-հայտարարեց  կուսակցության խորհրդի անդամը։

Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրին, գրել էր, որ «Հայրենիք» կուսակցությունից սկսվել է կուսակցականների արտահոսք:

Ըստ թերթի, պատճառն այն է, որ կուսակցությանը միացածները չեն տեսնում կուսակցության գործունեության քաղաքական օրակարգ և քաղաքական հեռանկար:

Հիշեցնենք նաև, որ «Հայրենիք» կուսակցության նախագահն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է՝ պաշտոնից ազատվելուց հետո կուսակցություն է ստեղծել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+