Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:43

«Սեռական դաստիարակություն» առարկա նախատեսված չէ․ ԿԳՄՍ նախարարը դատի կտա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դատի կտա դպրոցներում «սեռական դաստիարակություն» առարկայի դասավանդման մասին տեղեկություններ տարածողներին: Այս մասին նախարարը հայտնել է Facebook-ի իր էջում։

«Այսօր որոշում եմ կայացրել իբր «սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու և ինչ-որ գրքեր բաժանելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողների դեմ հայց հարուցել, իսկ դատական կարգով ստացած փոխհատուցման գումարով մանկապարտեզներից մեկի համար գույք կգնեմ», — մասնավորապես գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ  Հարությունյանը դեռևս մայիս ամսին իր ուղիղ եթերներից մեկի ընթացքում անդրադարձել էր Եվրոպայի խորհրդի Սեռական շահագործումից և սեռական բռնությունից Երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի («Լանսարոտի» կոնվենցիա) վերաբերյալ մի շարք պնդումներին:

Նախարարն ընդգծել է, որ կոնվենցիան, ըստ էության, մանկապղծության դեմ պայքարի փաստաթուղթ է։ Նա նշել է, որ կոնվենցիայի 50 հոդվածներից 49-ը ոչ մի կապ չունեն կրթության հետ, և փաստաթղթով նախատեսվում է խստացնել մանկապղծության դեմ պայքարը և պաշտպանել երեխաներին այդ երեւույթից:

Նա նաև նշել է, որ սեռական դաստիարակության, նոր դասագրքերի և նոր ծրագրերի հետ կապված Կոնվենցիայի վերաբերյալ բոլոր պնդումները կեղծ են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+