Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:31

Ռուսական կապիտալը գնում է այստեղից, Կառավարությանը չի հաջողվում դրական սպասումներ առաջացնել․ Մելքումյան

ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող անձանց բողոքի ակցիաներին։

«ՌԴ պետական դումայի իմ գործընկերոջը արդեն մեկ շաբաթ առաջ գրել եմ հատուկ նամակ, նրան խնդրել եմ, որպեսզի ՌԴ կառավարության առջև հրատապ միջնորդի, որպեսզի այդ հարցն արագ քննարկեն։ Եվ նաև հանդիպել եմ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ։ Ռուսաստանում մարտի 17-ին հաստատված ընթացակարգերը թույլ են տալիս, որպեսզի խումբ-խումբ կարողանան լուծում գտնել, տեսնել՝ տեղավորվո՞ւմ են ընթացակարգերի մեջ, թե՝ ոչ։ Պետք է ուղղակի հասկանալ՝ այդ մարդիկ քանիսն են, ինչ խոցելի խմբեր կան։ Այդ աշխատանքն, ըստ էության, չի կատարվում։ Ես կարծում եմ՝ հանգուցալուծումը պետք է լինի հոկտեմբերի 9-ին»,- ասաց նա։

Մելքումյանը հիշեցրեց՝ հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Եվ այդտեղ պետք է փորձեն այդ հարցի վերջնական լուծում տալ։ «Այսինքն՝ պետք է աշխատեն. մարդկանց հետ պետք է ճիշտ երկխոսել»,- հավելեց նա։

Մելքումյանն ընդգծեց, որ շրջանառության մեջ է դրել ներդրումների հետ կապված մեկ պատուհանի մասին օրենքը՝ այլ պրիզմայով, որտեղ գրված  է, որ պետք է պայմանագիր կնքեն ՏԻՄ մարմինը, պետական մարմինն ու ներդրողը։ Ինչու՞ այսօր, որովհետև 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ներդրումները բացասական են։

«Ռուսական կապիտալը գնում է այստեղից, պետք է աշխատել, պայմաններ ստեղծել, որ գումարները, որոնք հավաքվում են, մնան ՀՀ տարածքում և դառնան աշխատատեղեր։ Կառավարությանը չի հաջողվում դրական սպասումներ առաջացնել․ դա պետք է ամեն կերպ անել»,- ընդգծեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Հայաստանի խորհրդարանի հատուկ նիստում Ավինյանը հայտնել է, որ հայկական կողմը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում  Հայաստանի քաղաքացիների համար ռուսական սահմանի բացման շուրջ, որոնք ցանկանում են մեկնել ՌԴ արտագնա աշխատանքի, և խոստացել է կոնկրետ լուրերի ի հայտ գալու դեպքում հանրությանը տեղեկացնել տվյալ խնդրի լուծման համաձայնեցված տարբերակների մասին:

Ինչպես հայտնի է, սահմանների փակումից հետո Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում ՌԴ դեսպանատան դիմաց՝ պահանջելով կազմակերպել նրանց վերադարձը Ռուսաստան: Մասնավորապես՝ բողոքի ակցիան դեսպանատան մոտ տեղի է ունեցել հուլիսի 24-ին, որի ժամանակ քաղաքացիները հանդես են եկել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված հավաքական ուղերձով: Բողոքի ակցիայի մասնակիցները խնդրել են քննարկել Ռուսաստան իրենց վերադարձի կազմակերպման հարցը և որոշման մասին հայտնել՝ մինչև հուլիսի 29-ը ներառյալ: Հակառակ դեպքում նրանք կշարունակեն բողոքի ակցիան Բագրատաշենի մաքսային կետի մոտ՝ մինչև հաղթական ավարտ։

Նշված ժամանակահատվածում մի խումբ անձինք փորձել են անձնական ավտոմեքենաներով հատել Հայաստանի և Վրաստանի սահմանը։ Վերջին ակցիան տեղի է ունեցել նախօրեին՝ ՀՀ կառավարության շենքի առջև, մասնակիցները պահանջել են աջակցել Ռուսաստանի հայազգի քաղաքացիների և այն քաղաքացիների վերադարձին, ովքեր երկքաղաքացիություն ունեն: Նախորդող շաբաթներին բողոքի ակցիան անցկացվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+