Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:13

Դրական եմ վերաբերում COVID-19 համավարակի դեմ պայքարը քննող հանձնաժողովի ստեղծմանը․ Սիմոնյան

ԱԺ  փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում կորոնավիրուսի հետևանքով իրականացված միջոցառումների արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով իրավունքի ուժով ստեղծելուն, բայց ոչ այն կոնտեքստում, որը հնչում է ԱԺ նիստում: Նա նշեց, որ պետք է քննարկել այն գործողությւոնները, որոնք արվել են ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության կողմից։ Վկայակոչելով Վրաստանի օրինակը, Սիմոնյանը նշեց, որ մենք ունենք օբյեկտիվությունը պարզելու խնդիր։

Պատգամավորը նշեց, որ ինքն էլ հնարավորության դեպքում կցանկանար ներգրավվել հանձնաժողովի կազմում: «Հարցեր ունեն, որ կցանկանամ բարձրաձայնել նաև հանրության առջև՝  որոշ  գործընկերների գործունեությունը բացահայտելու համար»,- ասաց Սիմոնյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և նրա դեմ պայքարի հետևանքների մեղմման կամ հետևանքների վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ընթացքում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։ Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախաձեռնողներն առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ։ Այսինքն՝ 7 անդամ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ՝ ԲՀԿ-ից, 2 անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+