Ուրախացա, երբ իմացա, որ այսօր դպրոց է հաճախել Երևանի աշակերտների 97 տոկոսը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այսօր մեր փոքրիկներին հյուր էի գնացել: Դպրոցները լավ պատրաստված էին: Եվ ուրախացա, երբ իմացա, որ այսօր դպրոց է հաճախել Երևանի աշակերտների 97 տոկոսը»,- գրել է նա։
Հարությունյանը հայտնել է, որ շարունակում են հավաքել առաջարկներ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ, որի լավագույն փորձը կփոխանցվի բոլորին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







