ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ–մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 12-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Ինչպես հաղորդում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից՝ խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները, որոնց վերաբերյալ ներկա հրամկազմի ներկայացուցիչները ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել ռազմական գերատեսչության ղեկավարի կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







