Հայաստանում ռուսական ռազմակայանի «Հայրենասեր» ռազմահայրենասիրական այգու մասնաճյուղում տեղի է ունեցել Տանկիստի օրվա տոնակատարությունը: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Պոլիգոն» զինվորական ավանի տարածքում՝ «Տանկիստ զինվորներ» հուշահամալիրում, տեղի է ունեցել տոնական հավաք՝ ռազմակայանի հրամանատարության, տանկիստ զինծառայողների, դպրոցականների մասնակցությամբ: Զինծառայողները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Տ-34 տանկի հուշարձանին և Խորհրդային Միության 10 հերոսների կիսանդրիներին:
Տանկիստները զինծառայողների և հյուրերի համար ցուցադրել են «տանկային բալետ»՝ Տ-72Բ տանկերում կատարելով «ծրար», «վալս», «կադրիլ» և «տանկային մենամարտ» կոմպոզիցիաները:
«Այսօր տանկիստ զինվորները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Տանկիստի օրը։ Այն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ հակառակորդի ջախջախման ժամանակ մեքենայացված և զրահատանկային զորքերի մեծ վաստակի և խաղաղ օրերին մարտական աշխատանքի համար։ Մենք անկեղծորեն հպարտանում ենք, որ մեր միավորման մեջ տեղադրված է Տ-34 տանկի և Խորհրդային Միության 10 հերոս տանկիստների կիսանդրին, որոնք 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ընթացքում, 1 – ին տանկային բանակի 16-րդ առանձին տանկային գնդի կազմում մարտերով հասել են Բեռլին։ Թող բոլոր տանկիստները ունենան ուժեղ զենք ու զրահ, հուսալի թիկունք և պողպատե առողջություն»- ասել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը։
Զորամիավորման հրամանատարությունը զորամիավորման տանկային ստորաբաժանումների աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է պատվոգրերով, «շնորհակալագրերով», իսկ հրավիրված հյուրերին միջոցառման ավարտին հյուրասիրվել է զինվորական շիլա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







