ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-յան իր էջում դպրոցների տնօրեններին ուղղված գրառում է կատարել։
Նախարարը հայտնել է, որ Երևանի և մարզերի բոլոր դպրոցներում ջանքեր են գործադրվում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնս պատրաստվելու համար:
«Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները»,-գրել է Արայիկ Հարությունյանը։
Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որոնք օրինակելի են՝ ըստ ուղեցույցի դպրոցների տարածքները նախապատրաստելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







