Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:19

Մինչև վերջերս գրեթե նույն շրջանակները «մեղադրում» էին մանդատս չդնելու, հիմա՝ դնելու համար. Ջուլֆալակյան

«Երրորդ օրն է՝ համբերատար ու հետաքրքրությամբ հետևում եմ պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ տարբեր գրառումների, վերլուծությունների, քննարկումների, գնահատականների»։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, ով որոշել է մանդատը վայր դնել։

Պատգամավորը նշել է, որ չնայած իր որոշման հետ կապված հանդիպում է թեկուզ և իրականությանը չհամապատասխանող, սակայն բավական հասուն, հավասարակշռված դիտարկումների, ցավոք կենցաղային մակարդակի քննարկումների պակաս էլ չի տեսել։

«Հետևելով իմ վերաբերյալ ինչ-որ շրջանակների դիտարկումներին՝ հստակ տեսանելի է, որ շատ շատերը, բացի մանդատը վայր դնելու՝ իմ կողմից նշված հիմնապատճառից, փորձում են շատ ավելի ինտրիգային պատճառներ գտնել՝ անդրադառնալով դավադրությունների տեսությանը, պաշտոնամոլությանը, քաղաքական ինչ-որ առասպելաբանական պատճառների, որոնք առնվազն ժպիտ են առաջացնում»,-գրել է մանդատից հրաժարված պատգամավորը։

Ջուլֆալակյանը մի քանի դրվագով որոշակի պարզաբանումներ մտցնել քննարկվող թեմայի շուրջ.

  • «Ես շատ լավ տեղյակ եմ «գրքային պառլամենտարիզմից» ու պայքարի դասերի կարիք բնավ չունեմ. այլ հարց է, որ պայքարը միշտ չէ, որ պետք է տեսախցիկների առջև կամ միայն հանրային հարթակներում իրականացնել, քանզի կարևորը պայքարի արդյունքն է և ոչ թե նրա իրականացման ձևը կամ հանրայնության աստիճանը:
  • Պաշտոն երբեք էլ չեմ ուզել և չեմ ուզում, նվիրումով արել եմ իմ գործը, քանի որ հավատացել եմ սպորտի ու կրթության ոլորտում իրական բարեփոխումների հնարավորությանը։ Էստեղ կարող է տեղավորվել նաև «փոխնախարար դառնալու մասին երազանքը»,  ինչը բնականաբար աբսուրդ է և ծիծաղելի… (եթե տեղյակ լինեք միջազգային կազմակերպություններից ունեցածս առաջարկների մասին, կհասկանք ինչի մասին եմ խոսում)։
  • Օլիմպիական խաղերի թեման շահարկելուց առաջ մի փոքր մտավարժանք արեք ու փորձեք ճշտել ժամկետները, որ այս տարբերակը գոնե առավել իրատեսական լիներ…
  • Ամենից թարմ տարբերակը. «Գյումրու քաղաքապետի թեկնածու…» մոտավոր հասկանում եմ, թե ում է ձեռնտու սլաքները իմ վրա թեքելն այս հարցում: Ասեմ, ինձ՝ որպես թեկնածու մի՛ ստեղծեք ձեզ համար, հետաքրքրվեք իրական թեկնածուներով:
  • Միշտ հպարտացել և հպարտանալու եմ մարզիկի իմ մասնագիտությամբ (գիտակցում եմ, շատերին այդ անհասանելի թվացող նվաճումներն ուղղակի տանջում են), բայց երբ փորձում եք օրենսդիրում իմ հայտնվելը կապել զուտ սպորտային վաստակիս հետ, մի քիչ լարեք ձեր միտքը, կարդացեք կենսագրությունս:
  • Պարադոքս. մինչև վերջերս գրեթե նույն շրջանակները «մեղադրում» էին մանդատս չդնելու համար… հիմա «մեղադրում» են մանդատը դնելու համար… իրոք, որ իրավիճակը անորոշ է ու անհասկանալի…»,-գրել է նա։

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն իր Facebook-յան էջի միջոցով հայտնել էր, որ վայր է դնելու պատգամավորական մանդատը:

Ըստ նրա՝ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+