ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հավաքված քաղաքացիների հետ:
Բողոքող քաղաքացիների հետ հանդիպմանը լրագրողներ ներկա չեն եղել։
Հանդիպումից հետո քաղաքացիները նշել են, որ հստակ պատասխան չեն ստացել. այժմ ընթանում են բանակցություններ։ Նրանք վստահելի չեն համարել պատգամավորների տված հավաստիացումները, քանի որ պարբերաբար այդպիսի խոստումներ են տրվել ու չեն կատարվել:
Ըստ հանդիպմանը մասնակից քաղաքացու՝ իրենց հետ հանդիպել են «Իմ քայլը» խմբակցության վեց պատգամավորներ և կոչ են արել ակցիաները դադարեցնել՝ մինչև բանակցությունների ավարտը:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են, որպեսզի հայկական կողմը բանակցի Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ՝ սահմանների բացման հարցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







