Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45503-ի:
Սեպտեմբերի 11-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 41434 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 201 քաղաքացի, փաստացի բուժվում է 2880-ը, գրանցվել է մահվան 909 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 281259 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 280 են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







