Armenia Today-ն առանձնացրել է առավել ուշագրավ լուրերը․
▪ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը՝ https://bit.ly/3jZlOJr։
▪ Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ https://bit.ly/2GBY5k8։
▪ Ադրբեջանցի հաքերները կոտրել են Արցախի քաղաքացիների օգտահաշիվներ՝ https://bit.ly/2GIeW50։
▪ Արցախը հանում է մուտքի և ելքի սահմանափակումները՝ https://bit.ly/35egnSW։
▪ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները՝ Արցախի ՊԲ զորամասերում արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները՝ https://bit.ly/2DMSAyc։
▪ Ամատունի Վիրաբյանն ազատվել է Հայաստանի ազգային արխիվի տնօրենի պաշտոնից։ Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։ Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նրա լիազորությունները դադարեցվել են՝ https://bit.ly/2FbqRYC։
▪ Սերժ Սարգսյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել՝ https://bit.ly/2GDjPMt։
▪ Ինչո՞ւ է «Գազպրոմ Արմենիան» կրճատում աշխատավարձերը։ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ընկերությանից հայտնել են, որ սահմանվել են ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից՝ https://bit.ly/3bGU0a4։
▪ Երևանում Մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձան կտեղադրվի՝ https://bit.ly/329R6Hq։
▪ Մեկ միլիոն ՀՀ դրամը գերազանցող ծախսերը կհայտարարագրվեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ https://bit.ly/2RatsEB։
▪ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատ՝ https://bit.ly/2R7LxD9։
▪ Հնարավոր է՝ վարկերի աճի տեմպի դանդաղում ունենանք․ Այս մասին հայտնել է կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ https://bit.ly/3ij4lvm։
▪ Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում՝ 47 կողմ, 1 ձեռնպահ ձայներով Սերգեյ Ներսեսյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում՝ https://bit.ly/3h78sJm։
▪ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 44953-ի։ Սեպտեմբերի 9-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







