«Գազպրոմ Արմենիան» հաստատում է աշխատակիցների աշխատավարձերի 20 %-ով կրճատելու լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը։ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ընկերության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից մեկնաբանեցին, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 19.06.2020 թվականի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից:
«Որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ հուլիսի 19-ից, առկա է փաստացի թվաքանակով ընկերության աշխատողների աշխատավարձի գումարային փաստացի չափի և սպառողներին վաճառվող բնական գազի սակագնով նախատեսված աշխատակազմի աշխատավարձի մասով ֆինանսական միջոցների՝ գումարների անհավասարակշռություն և, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տնտեսական պայմանների փոփոխման հիմքով նվազեցնել ընկերության բոլոր աշխատողների աշխատանքի էական պայման հանդիսացող աշխատանքի վարձատրության չափը 20%-ով»,- պարզաբանեցին ընկերությունից։
Հավելենք, որ աշխատատողների կրճատման վերաբերյալ էլ ընկերոությունից մեզ տեղեկացրել էին, որ նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում։ Այն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ:
Հիշեցնենք նաև, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում աշխատակիցների և աշխատավարձերը20 տոկոսով կրճատմների մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







