Եվրոպական միության դեսպանները սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք նիստին երկարաձգելու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման պատասխանատուների նկատմամբ սահմանված անհատական պատժամիջոցները
«ԵՄ դեսպանները 175 ֆիզիկական և 44 իրավաբանական անձանց նկատմամբ այցագրի արգելքներ կսահմանեն ու կսառեցնեն ակտիվները, քանի որ Միության կարծիքով՝ դրանք խաթարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Երկարաձգումն ինչպես միշտ վեց ամիս կտևի»,- այս մասին թվիթերյան էջում գրել է ուկրաինական «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







