Հերոսների շիրմաքարերի պղծումը հերքվեց. ասացին թե մոմավառություն է եղել, բայց այդ օրը, երբ այցելեցինք, տեսանք, որ մոմավառության հետքեր չեն, այլ մեքենայի յուղի հոտ էր գալիս։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Արմենակ Ուրֆանյանին նվիրված «Բանակի տղան» գրքի հեղինակ Վովա Արզումանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Աբաջյանի ու Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերը պղծելու դեպքին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ, Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։
Վովա Արզումանյանի խոսքով՝ շիրմաքարերի պղծման դեպքը, որ Արմենակ Ուրֆանյանի մոր՝ տիկին Համեստի վրա շատ վատ անդրադարձավ, հերքվեց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







