Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:05

Հնարավոր է՝ վարկերի աճի տեմպի դանդաղում ունենանք․ ԿԲ նախագահ

Հնարավոր է՝ վարկերի աճի տեմպի դանդաղում ունենանք․ ԿԲ նախագահ

Հայաստանի ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել կայուն և դինամիկ աճող։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ ֆինանսական կազմակերպությունները ևս անմասն չեն մնացել համավարակի անբարենպաստ ազդեցությունից, ինչը, սակայն, չի խաթարել ֆինանսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը։

ԿԲ նախագահը կարևորեց այն փաստը, որ ֆինանսական կազմակերպությունների կապիտալի և իրացվելիության մակարդակն այս պահի դրությամբ բավարար նախադրյալներ է ստեղծում ճգնաժամին դիմագրավելու համար։

 

«ՀՀ-ում ավանդները մշտապես բարձրացվել են՝ վարկերին զուգընթաց։ Վերջին ճգնաժամի հետ կապված՝ ավանդի աճի տեմպը որոշակի դանդաղել է, իսկ վարկերը որոշակի շարունակել են աճել։ Մի մտավախություն ունենք, որ եթե եկամուտները չվերականգնվեն և այս առողջապահական իրավիճակն ավելի երկար տևի, քան մենք ակնկալում ենք, և եթե տնային տնտեսությունների և ընկերությունների մոտ ֆինանսական նվազում դիտվի, ապա հնարավոր է՝ վարկերը ևս աճի տեմպի դանդաղում ունենան»,- նկատեց Մարտին Գալստյանը։

Խոսելով վարկային արձակուրդների մասին, նա  նկատեց, որ արկածախնդություն կլինի, եթե բանկերն անընդհատ ծախսեր կրելով եկամուտ չակնկալեն։

«Մեր կարծիքով՝ չենք կարող վտանգել ընդհանուր համակարգի կայունությունը։ Եթե համակարգի կայունությունը խաթարեցինք, կարող է ընդհանուր տնտեսությանը շատ լուրջ վտանգներ սպառնալ։ Այդ առումով, կարծում եմ, որ բանկերը բավական խելամիտ աշխատել են այդ երեք ամիսների ընթացքում»,- մատնանշեց ԿԲ նախագահը։

Գալստյանի տեղեկացմամբ՝ 550 000 ֆիզիկական անձի վարկեր վերանայվել են, տրվել են արձակուրդ։ Շուրջ 1.3 տրիլիոն դրամի ընդհանուր վարկային պարտավորություն է հետաձգվել, ինչի հետևանքով, ըստ ԿԲ  նախագահի, բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ։

Նրա կարծիքով, եթե այս պրոցեսն անընդհատ շարունակվի, խնդիրներ են լինելու։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+