Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:13

ՀՀ կառավարության վերաբերմունքը ռուսական ռազմակայանի նկատմամբ միշտ դրական է եղել. դեսպանատուն

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը ոչ միայն տարածաշրջանային և հանրապետական անվտանգության համակարգի անբաժանելի բաղադրիչն է, այլև նրա հասարակական կյանքի կարևոր տարրը:

Այս մասին ասված է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության կողմից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան, թե ինչպես են Հայաստանում իշխանափոխությունից հետո ձևավորվում ռազմաբազայի շփումները հայկական կողմի հետ և արդյոք կարելի է խոսել զորամիավորման նկատմամբ որևէ փոփոխության մասին։

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը, հարգելով հայ ժողովրդի ցանկացած որոշում, ուղղված է կառուցողական երկխոսության և պատրաստ է արդյունավետ համագործակցության՝ ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ հատկապես անվտանգության ապահովման ոլորտում։ Ցանկացած պետության համար իր քաղաքացիների անվտանգությունը բարձրագույն առաջնահերթություն է։ Իսկ այս խնդիրը կարելի է լուծել միայն տարածաշրջանում կայունության և անվտանգության առկայության դեպքում։ Դրա համար էլ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զինված ուժերի (զորքերի) միացյալ խմբավորում, այդ թվում՝ 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանում։ ՀՀ կառավարության վերաբերմունքը տվյալ միավորման նկատմամբ 2018 թվականից առաջ, ընթացքում և հետո միշտ դրական է եղել, ինչը նպաստում է բազայի առջև դրված խնդիրների կատարման համակողմանի ապահովմանը», — ասված է մեկնաբանության մեջ:

Դեսպանատունը նաև հիշեցրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը 2020 թվականի հուլիսի 3-ին, մեկնաբանելով Հայաստանի տարածքից 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին լուրերը, հաղորդել է, որ ռուսական զորամիավորման գործունեության դադարեցման թեմայով հրապարակումները «բարոյականության և ռազմաքաղաքական անհասության դեֆիցիտի հետևանք են»:

Դեսպանատան մամուլի ծառայության պատասխանում նաև նշվում է, որ իր անմիջական խնդիրների կատարման հետ մեկտեղ 102-րդ ռուսական ռազմաբազան ակտիվորեն մասնակցում է Երևանի և Գյումրիի հասարակական և մշակութային կյանքին: Այսպես, օրինակ՝ 2011 թվականից Հայաստանի բնակիչներին բարեգործական օգնություն ցուցաբերելու համար ռուսական զորամիավորման կողմից անցկացվում են բարի ավանդույթ դարձած «Դոնորի օրերը»։ Ընդհանուր առմամբ, 9 տարվա ընթացքում դրանց մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ՝ ռուս զինծառայողներից և նրանց ընտանիքների անդամներից: Բացի այդ, բազայի բժշկական անձնակազմն արտակարգ օգնություն է ցուցաբերում ռազմակայանի տեղակայման վայրերում բնակվող հայ քաղաքացիներին։

Տեղական իշխանությունների խնդրանքով՝ նաև ինժեներական ստորաբաժանումները բազմիցս անհատույց կերպով մասնակցել են մի շարք բնակավայրերի քաղաքացիական և կոմունալ ենթակառուցվածքների կատարելագործմանը: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Սադունց գյուղում կառուցվել և շահագործման է հանձնվել ավելի քան 5 կմ երկարությամբ ջրագիծ։

«Ամեն տարի ռուս զինծառայողները անցկացնում և մասնակցում են հանդիսավոր միջոցառումների, որոնք նվիրված են Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվան, ինչպես նաև մեր երկրների համար ընդհանուր տոնին՝ Հաղթանակի օրվան: 102-րդ ռուսական ռազմակայանի սպաները շնորհավորում են Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին: Ռուսական զորամիավորման զինծառայողները, նրանց ընտանիքների անդամներն ու «Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական շարժման սաները Հայաստանի Հանրապետությունում անուշադրության չեն մատնում վետերաններին, պարբերաբար օգնություն և աջակցություն են ցուցաբերում նրանց:
Չնայած կորոնավիրուսային համաճարակի առկայությանը՝ 2020-ը բացառություն չէր։ Զորամիավորման անձնակազմը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Հիշատակի ճանապարհ» հատուկ նախագծին», — ասված է մեկնաբանության մեջ:

Ընդգծվում է, որ կանոնավոր բնույթ են կրում բաց դռների օրերը, որպեսզի հայ քաղաքացիները կարողանան իմանալ, թե ինչպինսի՞ն է կյանքը ռուսական ռազմակայանում: Այս տարի նման միջոցառում անցկացվել է «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ։ Կազմակերպվել է ռազմական տեխնիկայի ցուցահանդես, տոնական համերգ, ցուցադրական ելույթներ, այդ թվում՝ «Էրեբունի» օդանավակայանում։ Նշված համաժողովի օրերին ծավալվել է նաև դաշտային խոհանոց։

Հաղորդվում է նաև, որ այս տարվա մարտին դաշտային խոհանոց է տեղակայվել նաև Բագրատաշենի անցակետում, որի միջոցով տաք սնունդ է տրվել համաճարակային իրավիճակով պայմանավորված ծանր պայմաններում գտնվող քաղաքացիներին։

«Վերոնշյալ թույլ է տալիս մեզ խոսել այն մասին, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը ոչ միայն տարածաշրջանային և հանրապետական անվտանգության համակարգի անբաժանելի բաղադրիչն է, այլև նրա հասարակական կյանքի կարևոր տարրը»,- ասվում է մեկնաբանության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+