Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:06

Ծովագյուղում ցորենի բարձր բերք է ստացվել

Գեղարքունիքի մարզում աստիճանաբար ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2020 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ մարզում ցանված 10 հազար 523 հեկտար աշնանացան ցորենի արտերից արդեն հնձված է շուրջ 9500 հեկտարը:

Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 22 ցենտներ: Մարզում 450 հեկտար տարածք զբաղեցնող աշնանացան ցորենի արտերից հնձված է 400 հեկտարը՝ 14,3 ցենտներ միջին բերքատվությամբ: Այս տարի 11 հազար 452 հեկտար զբաղեցրել են գարու արտերը, որոնցից հնձված է շուրջ 10 հազար հեկտարը:

«Բերքահավաքն այժմ ընթանում է բարձրադիր գոտու արտերում: Մինչև սեպտեմբերի կեսերը այն կավարտվի, բնականաբար՝ չգոհացնող արդյունքներով: Ցածր արդյունքների հիմնական պատճառներից մեկն անբարենպաստ եղանակն էր: Սակայն զգացվում էր նաև բարձրորակ սերմացուների պակասը, որը շատ տնտեսությունների համար դեռեւս քիչ հասանելի էր: Այժմ արդեն բարձրորակ սերմացուների ձեռքբերումը պետության կողմից սուբսիդավորվում է, և կա հնարավորություն, որ այս աշնանը հողին պահ տրվեն ավելի բերքատու և կենսունակ սերմեր: Ի տարբերություն ցածր արդյունքների, այս տարի բարձր բերք է ստացվել Ծովագյուղի հացահատիկի որոշ ցանքերից:

«Ծովի դուզ» և  «Շիրինբուլախ» կոչվող տարածքներում ցանված շուրջ 32 հեկտար հացահատիկի արտերից աննախադեպ բարձր բերք է հավաքվել: Այս տեղերում աշնանացան ցորենի արտերի 1 հեկտարից հավաքվել է մինչև  75, գարու արտերի 1 հեկտարից՝ մինչև 37 ցենտներ բերք, որը երկու-երեք անգամ գերազանցել է մարզի տարեկան միջին արդյունքները: Կարծում ենք, որ բարձր բերքատվությանը նպաստել են ամռան ընթացքում տեղացած անձրևները, նաև ՝ հողին պահ տրված որակյալ սերմացուները, որոնք տնտեսությունները ձեռք են բերել Գեղարքունիքի մարզպետարանի և Ծովագյուղի գյուղապետարանի համագործակցության արդյունքում»,-տեղեկացրին մարզպետարանի գյուղատնտեսության և  բնապահպանության վարչությունից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+