Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:05

Forbes-ն անդրադարձել է հայտնի հայ մոդել Արմինե Հարությունյանին

Forbes-ն անդրադարձել է հայտնի հայ մոդել Արմինե Հարությունյանին

Forbes հեղինակավոր ամսագիրը հոդված է հրապարակել հայ հայտնի մոդել Արմինե Հարությունյանի մասին՝ «Ո՞վ է Արմինե Հարությունյանը և ինչպե՞ս է նա դարձել բոդի շեյմինգի զոհ Իտալիայում» վերնագրով։

Հրապարակման հեղինակը գրում է, որ եվրոպական պոդիումներում հայաստանցի մոդելի «ոչ ավանդական» ձևով հայտնվելը սոցցանցերի իտալական հատվածում բուռն բանավեճեր է հրահրել այն մասին, թե ինչ է գեղեցկությունը, ինչպիսին այն պետք է լինի: և այն մասին, թե որքան ատելություն կա երբեմն մարդկանց արձագանքում իրենց համար  անհասկանալիի և նորի հանդեպ։

Բազմաթիվ իտալացիներ տարակուսած են, որ այդքան անսովոր տեսք ունեցող 23-ամյա Արմինե Հարությունյանը հայտնվել Gucci-ի և հենց Ալեսանդրո Միկելեի ցուցադրություններում: Կային նաև այնպիսինները, որոնք գրել են, որ գեղեցկությունը կարող է լինել տարբեր և դրա մասին հասկացությունները վաղուց դարձել ծամծմված։

«Արմինե Հարությունյանն ունի մի քանի անկյունային, տարօրինակ դիմագծեր՝ երկար քիթ, հաստ հոնքեր և խորը, մուգ աչքեր։ Եվ այն, որ նա չի համապատասխանում մոդելների մասին ընդունված համընդհանուր հասկացություններին․ Ալեսանդրո Միկելեի ընտրությունն է, որն արդեն երկար տարիներ նախընտրում է գեղեցկության անսովոր ձևաչափ», — գրում Է Forbes-ը։

Իտալացի հեղինակ Ջոնաթան Բազին Instagram-ում փորձում է բացատրել բյութի-ստանդարտների էվոլյուցիան։ «Մոդելներն այսօր ոչ միշտ են գեղեցկուհիներ ու նորաձևության գործիքներն ու «լեզուն» վաղուց այն չեն, ինչ նախկինում էին՝ 20, 30 տարի առաջ», — գրում է նա։

Արմինեն վերջերս հարցազրույց է տվել իտալական La Repubblica պարբերականին։ «Մարդիկ վախենում են ամեն ինչից՝ նորից, ուրիշից», — ասել է մոդելը՝ ընդգծելով, որ «գեղեցկությունն ունի շատ տարբեր որակներ»․․․ «Նույնիսկ եթե քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել մյուսների», — կարծում է Արմինեն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+