Այս պահին տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ երկրի ներդրումային գրավչությանը մեծ վնաս են հասցնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Երբ իրար հետ հակադրության մեջ են դրվում արդարության վերականգնման սխեման և ազատությունները կամ ներդրումների գրավչությունը, դա արդեն լավ չի: Պետք է այնպիսի քաղաքականություն վարվի, որ չհակադրվի արդարության հետ»,- ասաց Մելքումյանը։
Պատգամավորը նաև հայտնեց, որ այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ պատմության մեջ բացառիկ բան է տեղի ունեցել․ ներդրումները մինուս են, այն դեպքում երբ, 2009 թվականի ճգնաժամից հետո մինուս չեն եղել։
«Այս տարվա առաջին եռամսյակում ընդհանուր ներդրումները մինուս 18 մլրդ դրամ են եղել, իսկ ուղղակի ներդրումները՝ մինուս 11 մլրդ դրամ։ 2019 թվականին հայտարարում էին, որ տնտեսական հեղափոխություն են նախատեսում իրականացնել. այս ներդրումների արտահոսքը ցույց է տալիս, որ որևէ տնտեսական հեղափոխության մասին խոսք չի կարող լինել»,-ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







