ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեսաուղերձ է հրապարակել՝ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ։
Ֆելիքս Ցոլակյանի ուղերձում ասվում է․
«Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը՝ մեր ժողովրդի ու պետության նկատմամբ:
Փրկարարը հերոս է և վերջ…
Հարգելի հայրենակիցնե՛ր,
շնորհավորելով բոլորիս ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է:
Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար…
Խիղճ և խաղաղություն բոլորիս…»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







