Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:20

Խոշոր բեռնատարները ճանապարհային վճար են տալու․ նոր նախագիծ

Խոշոր բեռնատարները ճանապարհային վճար են տալու․ նոր նախագիծ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բեռնատարներին նկատողություն անելու հայտարարությունը, որը հնչեցվել է հուլիսի 2-ի կառավարության նիստին, անհետևանք չի մնում։

 Այս հայտարարությունից հետո կառավարությունը մշակել է օրինագիծ, որով  առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում՝ սահմանելով ճանապարհային վճար, որը կիրառվելու է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար:

 

Մինչև 12 տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող մեքենաների համար Հայաստանի ճանապարհներով երթևեկը կլինի անվճար , իսկ խոշոր բեռնատարների համար, որոնք ամենամեծ վնասն են հասցնում ճանապարհներին, կկիրառվի ճանապարհային վճար։

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սրտնեղել էր, թե պետությունը միլիարդներ է ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ էլ մի քանի հազար ավել աշխատելու նպատակով այդ ճանապարհները քանդում են։

 

Նույն նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ մեքենաները  երբեմն 30 տոննա քաշ են ունենում. լուրջ հետևանքներ են թողնում ճանապարհների որակի վրա: Հատկապես ամռանը՝ դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները: Ուստի նախարարը հայտարարել էր, որ բոլոր բեռնատարները պետք է կշռվեն։

 Իսկ հիմա արդեն հանրային քննարկման է դրվել ճանապարհային վճարի մասին օրենքի նախագիծը։

 

«Օպտիմալ» տեղական բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրեն Լևոն Օհանյանը Armenia Today-ի հետ զրույցում անընդունելի է համարում ճանապարհային վճարների հնարավոր ներդրման մասին օրենքը։

 

«Ճիշտ որոշում չէ, որ սեփական երկրում պետք է վճարենք նաև ճանապարհով երթևեկելու համար։ Համաձայն չեմ դրա հետ։ Աբսուրդ է, որ նման որոշում լինի»,- դժգոհեց նա։

 

Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրենի պնդմամբ՝ իրենք մեծ մեքենաներ չունեն։ Նրա խոսքով՝ իրենց բեռնատարները բեռով բարձված լինելու դեպքում 4 տոննան չեն գերազանցում։ Ասում է՝ ճանապարհների վնասման հարցում մեղքը խոշոր բեռնատարներինն է։

 

«Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հերբերտ Համբարձումյանն էլ հակառակն է փաստում՝ ճանապարհներ վնասողները տեղական բեռնափոխադրողներն են, քանի որ միջազգային բեռնափոխադրում կատարող ընկերություններն աշխատում են միջազգային ընդունված ստանդարտներով և ավել բեռ տեղափոխելու դեպքում տուգանվում են:

 

«Այս որոշումը սարսափելի չէ։ Կարծում եմ, որ ճանապարհները պահպանելու համար հարկ վճարելը պետք է ընդունելի լինի բեռնափոխադրողների համար։ Առաջ էլ է եղել»,- ասաց նա։

2 տարի առաջ նման օրենք գործել է։ Բեռնափոխադրողները ճանապարհային վարձ վճարել են․ ամեն ամիս 15 000 դրամ են տվել։ Համբարձումյանի հաշվարկներով, եթե առաջարկությունն օրենք դառնա, միջազգային բեռնափոխադրողները կվճարեն 10 000 դրամ։ Նրա կարծիքով՝ ճանապարհները բարեկարգելու նպատակով արժե այսպիսի որոշում կայացնել։

Իսկ նոր նախագծով  ներքին բեռնատարների համար կշեռք է դրվելու։ Ճանապարհային հարկից բացի, կգործեն տեղափոխվող բեռների քանակի սահմանափակումներ։

 

Բեռնատարների կշռմանը դեմ է «Օպտիմալ» ընկերության տնօրենը։

«Տո չէ ՜, ինչ կշռել, ի՞նչ ենք աշխատում, որ մի հատ էլ կշռեն: Հենց կշեռք դրեցին, ոչ մեկն էլ գործի դուրս չի գա: Այդ բեռնատարներն էլ ոչ ոք չի քշելու: Մարդիկ, եթե քիչ բարձեցին, ո՛չ իրենցից են ապրանք ուզելու, ոչ՛ էլ իրենց է ձեռ տալու, որ այդպես քշեն»,- ասաց նա:

 

«Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա» ՀԿ նախագահի կարծիքով՝ առաջարկությանը կարելի է ըմբռնումով մոտենալ։ Այս ամենն արվում է ճանապարհները չփչացնելու համար։

 

«Պետք է վերանորոգված ճանապարհները պահպանել։ Միջազգային պրակտիկայում ճանապարհների հարկի վճարման փորձ կա։ Բոլոր երկրներում էլ մուծում ենք։ Ռուսաստան՝ Մոսկվայից մինչև Լարս գնալ- գալը բեռնափոխադրողների վրա նստում է 5000 ռուսական ռուբլի»,- նշեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+