ՀՅ Դաշնակցության Բյուրոն՝ ՀՅԴ հիմնադրման 130-ամյակի կապակցությամբ, հայտարարում է համաներում բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, ովքեր հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից և շարքերից դուրս գտնվելու ժամանակ Դաշնակցության դեմ չեն գործել։ Այս մասին գրում է ՀՅ Դաշնակցության պաշտոնական էջը։
«ՀՅԴ կազմակերպությանը վերամիանալ ցանկացողները կարող են դիմել իրենց ներկա բնակության շրջանի ՀՅԴ մարմնին»,- գրված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ տեղեկություն է տարածվել, թե Լոռու մարզի 24 դաշնակցականներ լքել են կուսակցության շարքերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







