ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները «հաղթանակ», «հեռացիր» կոչերով Կրթության նախարարության մոտից շարժվել են դեպի Ազգային ժողով և ՀՀ Կառավարություն։
«Արայիկ Հարությունյանն այլևս անելիք չունի: Նրա հրաժարականի պահանջով ակցիաները շարունակական և անժամկետ են լինելու՝ մինչև նախարարին հասնի, որ պետք է տուն գնա», — ասել է «Կամք» նախաձեռնության համակարգող, ակցիայի կազմակերպիչ Վահագն Չախալյանը:
Նա շեշտել է, որ իրենք ոչ մեկին թույլ չեն տալու խեղաթյուրել ազգային սրբությունները:
«Արայիկ Հարությունյանը սեփական ժողովրդի կարծիքի վրա թքելու պատրաստ մեկն է, բայց չի ստացվելու մեզ մեր արժանապատվությունից զրկել: Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, քանի դեռ ժողովրդի համբերության բաժակը չի լցվել», — ասել է Չախալյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







