Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը՝ լիբանանահայ ընտանիքների հայրենադարձության մասին

Լիբանանահայ բժիշկների երկու ընտանիք տեղափոխվել են Արցախի Շուշի քաղաք՝ մշտական բնակության: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«
Արցախը շարունակում է լիբանանահայության կողքին լինել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Բեյրութի աղետալի պայթյունից հետ Արցախը ոչ միայն հումանիտար օգնություն ուղարկեց Լիբանան, այլև շարունակաբար իրականացնում է հանգանակություն լիբանանահայության կարիքների համար. համայնքին հատկացվել է 25 մլն ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները հայտարարել են Լիբանանից 100-150 հայ ընտանիքներ ընդունելու պատրաստակամության մասին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ վստահեցրել է, որ հանրապետությունը հայրենադարձ ընտանիքներին կապահովի բնակարաններով, աշխատանքով, ինչպես նաև՝ սոցիալական այլ երաշխիքներով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբանանից հայրենադարձների ժամանման մասին հայտնել էր լիբանանահայ համայնքի օգնության համակարգման աշխատանքային խմբի ղեկավար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+