ՀՀ պարետի որոշմամբ սահմանվել են նախադպրոցական կրթական հաստատություններում դասապրոցեսների կազմակերպման նոր կանոնները։
Այսպես պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշմամբ սահմանված «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով» 13-րդ հավելվածի կանոնների համեմատությամբ կատարվել են որոշ փոփոխություններ և լրացումներ.
Տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է լինել ի պաշտոնե հաստատության բուժքույրը, այսուհետ՝ պատասխանատու):
Առաջին անգամ հաստատություն ներկայանալիս՝ ծնողների (խնամակալների) կողմից
ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման
«բացասական արդյունքը» փաստող տեղեկանք, որի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը:
Նախադպրոցական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացի կազմակերպումը 10-12 հոգանոց խմբերի փոխարեն սահմանվել է առավելագույնը 12 հոգանոց խմբերով:
Հանվել են «Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն», «Բացառվում է խաղալիքների օգտագործումը տարբեր խմբերի (դասասենյակների) երեխաների միջև» պահանջները:
Ախտահանիչ նյութերի մեջ սպիրտի պարունակության տոկոսը 60-80%-ի փոխարեն սահմանվել է առնվազն 70%:
Իրականացնել երեխաների ջերմաչափում և զննում հեռավար կամ անհատական
օգտագործման (ծնողի կողմից բերված) ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ՝ մեկը
նախքան կրթական հաստատություն մուտք գործելը, մյուսը քնից հետո՝ կատարելով
համապատասխան գրանցումներ գրանցամատյանում՝ համաձայն Ձև 1-ի: Ջերմող
երեխաներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն, և այդ մասին անմիջապես
տեղեկացվում է առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով:
Պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև ապահովել 1.5 մետր
սոցիալական հեռավորություն։
Սահմանվել է ֆիզիկական կուլտուրայի և մարմնամարզական բնույթի պարապմունքները բացօթյա տարածքում, իսկ անհնարինության դեպքում՝ օդափոխվող և բավարար տարածք ունեցող դահլիճում/սենյակում՝ կազմակերպելու պահանջը՝ապահովելով հնարավորինս անշփում դասապրոցես:
Բացառվում են մարդկային կուտակում ենթադրող միջոցառումների, այդ թվում՝ անցանց
հավաքների ու ժողովների անցկացումը:
Հնարավորության դեպքում երեխաները բերում են սնունդը տնից՝ առանձնացված
տարաների մեջ։ Նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







