Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները օգոստոսի 19-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41,846-ի, հիվանդներից 34,982-ն արդեն բուժվել է, մահացել է 832 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 255 դեպք, ապաքինվել է 248-ը, ,մահացել է 1 քաղաքացի։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,351 դեպք, մահացել է 17 մարդ, հիվանդներից 1,092-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 34,474 դեպք, 509 մարդ մահացել է, 32,201-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251,805 դեպք, ապաքինվել է՝ 232,913-ը, գրանցվել է մահվան 6,016 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 347,835-ի, ապաքինվել է 300,881 մարդ, արձանագրվել է 19,972 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 932,493-ի, ապաքինվել է 742,628 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 15,872 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







