Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:10

Գոգյանի պարզաբանումները՝ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարին գիտական աստիճանից չզրկելու մասին

Գոգյանի պարզաբանումները՝ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարին գիտական աստիճանից չզրկելու  մասին

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել, որում պարզաբանումներ է ներկայացրել ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ:

«ԿԳՄՍ նախարարի հրամանով Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ արտագրությունների/թարգմանությունների մասին փաստերը ուսումնասիրող հանձնաժողովն իր եզրակացությունը տվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին։

Հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար ԲՈԿ-ը նախապատրաստեց հարցում, որը ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ուղարկեց արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին։ Դեկտեմբերի 26-ին ստացվեց պատասխան (ստորագրված դեկտեմբերի 25-ին), որ ԲՈՀ-ը հանդիսացել է վարչական մարմին, և «ԲՈՀ-ի կողմից ընդունված վարչական ակտերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի» 67-րդ հոդվածի ուժով ենթակա են վերանայման ԿԳՆ կողմից (այժմ՝ ԿԳՆ իրավահաջորդ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից):

Վերոգրյալից հետևում է, որ ԿԳՄՍ նախարարի կողմից պետք է հարուցվեր վարույթ, և կայացվեր որոշում։ Սակայն հունվարի 31-ին ԿԳՄՍ նախարարի կողմից մեկ այլ հարցում է ուղարկվել պարոն Բադասյանին, և փետրվարի 10-ին ստացվել պատասխան, որ ԲՈԿ-ն իր հերթին նույնպես կարող է անվավեր ճանաչել ԲՈՀ-ի կայացրած որոշումները։ Այդ պատասխանն ուղարկվել է ԲՈԿ 2020 թվականի փետրվարի 19-ին, և ուղեկցող գրության մեջ նախարարը հանձնարարել է.

«Ընդունե՛լ ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ձեռնարկե՛լ համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնե՛լ նախարարությանը»:

Ուսումնասիրելով պատասխան գրությունը և ունենալով որոշակի իրավական հարցադրումներ՝ ԲՈԿ-ը փետրվարի 26-ին դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով կազմակերպել քննարկում ԿԳՄՍ նախարարի, գլխավոր քարտուղարի, իրավաբանական վարչության պետի, գիտության կոմիտեի նախագահի և համապատասխան փոխնախարարի մասնակցությամբ։ Այդ հանդիպումն առ այսօր չի կազմակերպվել։

Ինչպես երևում է ժամանակագրությունից, ԿԳՄՍ նախարարությունն իր տրամադրության տակ ուներ 59 օր՝ պատշաճ վարույթ հարուցելու և որոշում կայացնելու համար, մինչդեռ ԲՈԿ-ին տրամադրվել էր 4 օր (որոնցից երկուսը շաբաթ և կիրակի էին), և, բնականաբար, ԲՈԿ-ը չէր կարող այդ ընթացքում հարուցել վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում»,- գրել է Գոգյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+