ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցից հետո BBC-ի «HARDtalk» («Ծանր զրույց») հաղորդաշարի վարող Սթիվեն Սաքուրը հարցազրույցի մարտահրավեր է նետել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցի արձագանքն արտառոց էր ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Աշխարհը երկու կողմերին էլ լսելու կարիք ունի: Դե, ի՞նչ կասեք, Ադրբեջանի նախագահ կամ որևէ նախարար Բաքվում»,- գրել է Սաքուրը:
The response to my interview with Armenian PM @NikolPashinyan has been extraordinary — in both #Armenia and #Azerbaijan. The world needs to hear from both sides. So how about it @presidentaz? Or any other senior minister in #Baku?
— Stephen Sackur (@stephensackur) August 16, 2020
Նշենք, որ BBC «HARDtalk» հաղորդաշարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը հրապարակել է օգոստոսի 14-ին:
Փաշինյանը հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությանը, երկրում ներքաղաքական, դատական համարգի շուրջ եղած հիմնական քննարկվող թեմաներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







