Այս տարի շահագործման կհանձնվի Վանաձորի 7-րդ հիմնական դպրոցը, որը վերակառուցվել է ՏԿԵՆ ՀՏԶՀ միջոցով իրականացվող Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։
Դպրոցի շահագործմանը զուգահեռ օրակարգային ամենակարևոր հարցը մնում է երեխաների ապահով անցումը դեպի դպրոց, քանի որ կառույցը գտնվում է Մ-6 միջպետական մայրուղու հարևանությամբ` ամենաբանուկ հատվածներից մեկում:
Ըստ վիճակագրության` նշված հատվածի վթարների ու վրաերթների թիվը բավական մեծ է, ցավոք` նաև մահվան ելքով: Երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար վերնանցում կառուցելու անհրաժեշտություն կար:
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության ներդրած 35 միլիոն դրամով արդեն սկսել է վերգետնյա անցումի շինարարությունը:
Կարճ ժամանակ անց 7-րդ դպրոցի շուրջ 300 աշակերտ փողոցը կանցնեն առավել անվտանգ:
Ըստ Վանաձորի քաղաքապետարանի՝ վերգետնյա անցումը կառուցվում է այնպես, որ հետագայում վերելակի տեղադրման միջոցով հնարավոր լինի հարմարեցնել նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին:
Առայժմ վերջիններիս մուտքը դպրոց կկազմակերպվի դպրոցի հարևանությամբ փողոցից՝ արդեն կառուցված թեքահարթակներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







