Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ը, 21-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 21-22-ը կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







