Թուրքիայի ներկայիս Բիթլիս նահանգի (Բաղեշ) Ահլաթ (Խլաթ) բնակավայրում՝ Վանա լճի ափին, շարունակվում են մզկիթին կից նախագահական համալիրի շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Այստեղ՝ Թուրքիայի նախագահի համար առանձնացված սենյակում, Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ ընդունելու է բարձրաստիճան հյուրերի։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Մանազկերտի ճակատամարտում սելջուկ թուրքերի հաղթանակի առթիվ պետական մակարդակով կազմակերպվելիք միջոցառումների ժամանակ Էրդողանն ու իր կինը օգոստոսի 25-ին ժամանելու են Խլաթ և մնալու են իրենց համար նախատեսված այս համալիրի սենյակում։
Համացանցում հայտնվել են նաև սենյակի լուսանկարները։ Սենյակը՝ անկողնային և այլ պարագաներով, արդեն ամբողջովին պատրաստ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







