Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:08

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

«Հրապարակ» օրաթերթ

  • Թերթը տեղեկություն է ստացել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային կտրուկ փոփոխություններ է արել իր և կնոջ պահպանության ծառայություններում։ «Միանգամից վեց անձ է ազատել աշխատանքից, նրանց փոխարինելով նոր աշխատակիցներով»,-գրում է թերթը։Թերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են վարչապետի պահպանությունն իրականացնող ՊՊԾ ղեկավարը, ԱԱԾ ՊՊԾ 1-ին բաժնի պետը, վարչապետի վարորդը, ինչպես նաև Աննա Հակոբյանի թիկնազորի պետը, մի կին թիկնապահ և վարորդը։ «Անտեղյակ անձին կարող է թվալ, թե վարչապետի ընտանիքի նկատմամբ ոտնձգություններ կամ ինչ-որ վտանգ է եղել, դա է պատճառը, որ կադրային ջարդ է իրականացնում»,-գրել է թերթը՝ հավելելով, որ իրականում պատճառները շատ ավելի պարզունակ են և կապված են վարչապետի կնոջ պահպանության հետ։

    Վարչապետի մամուլի խոսնակը չի մեկնաբանել նշված տեղեկությունը։

  • Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից։ «Նախկին կավեենշչիկ Արտաչոկը, փաստորեն, իր միսիան ավարտված է համարում, չնայած ոչ ոք չգիտի, թե նա ինչ խորհուրդներ է տվել վարչապետի խորհրդականի պաշտոնում։ Փոխարենը գիտենք, որ նա Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է և ժամանակին գրել ենք, որ որևէ կարգավիճակ չունենալով՝ մասնակցում է քաղաքապետի մոտ տեղի ունեցող խորհրդակցություններին։ Իսկ միսիան ավարտվել է, քանի որ միակ գործը, որը նա արել է այս ընթացքում՝ Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ կարգելն է եղել»,-գրում է թերթը։«Իսկ այսօր, երբ ակնհայտ է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտրությունը սխալ է եղել եւ Հայկ Մարությանը, որպես քաղաքապետ, ձախողված է, ուստի Արտաչոկն էլ այդ ձախողման մեջ ծանրակշիռ մասնակցություն ունի, եկել է ասպարեզը լքելու ճիշտ ժամը»,-իր վարկածն է ներկայացնում թերթը։
  • Թերթի աղբյուրներն հայտնել են, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը տևական ժամանակ է՝ գտնվում է արտերկրում՝ Ավստրալիայում, այնտեղ է բուժվում և այս կորոնավիրուսի պայմաններում էլ վերադառնալու խնդիրներ կան, ուստի որոշել է դուրս գալ ակտիվ քաղաքականությունից և զբաղվել իր առողջական խնդիրներով։

«Ժողովուրդ» օրաթերթ

  • ՀՀ կառավարությունը որոշել է սահմանել ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը: Թերթին հատնի է  դարձել, որ ԿԳՄՍ-ն նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է՝ հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ՝ մասնավորապես միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ վերջիններիս ենթակայության։«Այսինքն ֆինանսավորման հաշվարկման համար հիմք կհանդիսանան մի շարք ելակետային տվյալներ, այդ թվում՝ դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ և այլն»,-գրել է թերթը։
  • «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թվականի երկրորդ կիսամյակից: Սակայն իշխանությունները դեռեւս հստակ չգիտեն, թե ինչպես պետք է ապահովեն անցումային փուլը: Ինչպես հայտնի է, դեռեւս դատական օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ, մոտ 4 ամիս առաջ քրեական օրենսգրքի հավելվածով սահմանվել է կոռուպցիոն բնույթի այն հանցագործությունների ցանկը, որոնց առնչվող գործերը պետք է քննի մասնագիտացված դատարանը։Թերթի փոխանցմամբ՝ Սահմանադրական օրենքների փաթեթն էլ նախաձեռնել է ՀՀ արդարադատության նախարարությունը, որով առաջարկում է ստեղծել առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը: Կստեղծվի նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորով, փոփոխություններ են նախատեսվում նաև Վճռաբեկ դատարանում՝ քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13-ով։

    «Այսպիսով, նախագծի առաջին օղակող ստեղծվում է հակակոռուպցիոն կոմիտե՝ համապատասխան բարեվարքության ստուգումն անցած քննիչներով, որոնք պետք է նաև մասնագիտական վերապատրաստում անցնեն, նաև դատախազությունում առանձնացվում է ստորաբաժանում, որի անդամները ևս անցնում են բարեվարքության ստուգումը և առավելապես մասնագիտանում են այդ ասպարեզում:

    Ավելին, դատավորների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթի միջոցով, որին դիմելու հնարավորություն կունենան ոչ միայն գործող դատավորները, այլ նաև դատավոր չհանդիսացող անձինք։ Մրցութային խորհրդի անդամ են լինելու իշխանության երեք թևերի ներկայացուցիչները, ՄԻՊ ներկայացուցիչը, նախատեսված տեղեր կան նաև հասարակական սեկտորի համար։ Դատավորների թեկնածուներն անցնելու են բարեվարքության ստուգում հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից։ Մասնագիտացված այս դատարանի դատավորների համար համեմատությամբ այլ դատավորների նախատեսվում է ավելի բարձր աշխատավարձ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու ոչ բոլորը կարող են դառնալ, կան որոշակի սահմանափակումներ: Օրինակ՝ դատավորը հնարավորություն չի ունենա դառնալ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եթե մարդու իրավունքների դատարանը խախտում է ճանաչել կոնկրետ դատավորի կողմից կայացված դատական ակտով»,-հայտնում է օրաթերթը։

  • Օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել օրենքով գողեր Ալեքսանդր Մակարյանի՝ «Գող Ալո»-ի և Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի ձերբակալություններից: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ քաղաքացին իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի» ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին:Եվ այս պատմությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը հսկայական գումարի մասին է, այնինչ, ըստ օրաթերթին հասած տեղեկությունների, խոսքն ընդամենը 900 դոլար գումարի մասին է, որը ստանալու համար էլ խառնվել է օրենքով գողն ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+