Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 178 մարդ, ուրբաթ հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բեյրութում ՄԱԿ-ի աղբյուրները: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ առնվազն 30 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։
Ավելի վաղ հաղորդվել էր 171 զոհի և մոտ 6 հազար տուժածների մասին:
Հիշեցնենք, ոչ հզոր պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում։ Պայթյունի հետևանքով վնասվել է մոտ 40 հազար շենք և 200 հազար բնակարան, ավելի քան 300 հազար մարդ անօթևան է մնացել։ Ողբերգության պատճառ է դարձել զոդման աշխատանքների ժամանակ 6 տարի առաջ մաքսային ծառայությունների կողմից բռնագրավված ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակ սելիտրայի բռնկումը: Բեյրութի նավահանգստում պայթյունի վնասը գնահատվում է ավելի քան 15 մլրդ դոլար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







