Օգոստոսի 14 — ին Armenia ավիաընկերությունը Երևան-Դոնի Ռոստով ուղղությամբ իրականացրել է հատուկ չարտերային չվերթ, հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ չվերթով հայրենիք են վերադարձել Ռուսաստանի ևս 100 քաղաքացիներ:
«Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակներում Հայաստանից ՌԴ է մեկնել 4702 մարդ։ Ռուսաստանցիների վերադարձը տուն կազմակերպելու աշխատանքը շարունակվում է», — ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







