Սերբիայում ձերբակալել են այդ երկրում Ադրբեջանի դեսպանին։ Ֆինանսական ստուգումների ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Հասանով Էլդար Գումբաթ օղլին բյուջետային զգալի միջոցներ է ծախսել ոչ իր նշանակությամբ և այլ իրավախախտումներ է կատարել: Հետաքննության շրջանակներում Էլդար Հասանովը ձերբակալվել է որպես կասկածյալ։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կայքը։ Նշվում է, որ քրեական գործը գտնվում է քննության փուլում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







