Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները օգոստոսի 13-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40,794-ի, հիվանդներից 33,492-ն արդեն բուժվել է, մահացել է 806 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 251 դեպք, ապաքինվել է 231-ը, ,մահացել է 1 քաղաքացի։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,278 դեպք, մահացել է 17 մարդ, հիվանդներից 1,058-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 33,824 դեպք, 497 մարդ մահացել է, 31,058-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 244,392 դեպք, ապաքինվել է՝ 227,089-ը, գրանցվել է մահվան 5,891 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 333,699-ի, ապաքինվել է 290,244 մարդ, արձանագրվել է 18,988 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 902,701-ի, ապաքինվել է 710,298 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 15,260 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







