Հավաքների և ցույցերի կազմակերպումը թույլատրվում է կանոններով, դրանք են՝ դիմակների կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը։ Եթե կանոնները չեն պահպանվում, ոստիկանությունը լիազորված է համապատասխանաբար տուգանել խախտողներին։ Այս մասին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում:
Անդրադառնալով ՀՀ վերադարձող քաղաքացիների համար սահմանված պայմաններին՝ փոխվարչապետը նկատեց, որ հաշվի են առնվել այդ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը, կացության պայմանները, որոշակի չափորոշիչներով ընտրություն է կատարվելու. գուցե առավելություն տրվի անձնաց, որոնք առաջին անգամ են գալու ՀՀ։ Փոխվարչապետը նկատեց՝ չարտերային չվերթները կազմակերպվում են ոչ թե որոշ անձանց համար պարբերաբար չվերթներ ապահովելու համար, այլ նրանց, ովքեր ցանկանում են երկարաժամկետ մնալ Հայաստանում։
Ինչ վերաբերում է երեկոյան ուշ ժամին հրավառութունների խնդրին, ապա Ավինյանը նշեց, որ օգոստոսի 10-ին համապատասխան գերատեսչություններին տրվել է հանձնարարականներ՝ մարդկանց հանգիստը օրենսդարական կարգավորումների շրջանակներում պաշտպանել։ Ըստ նրա՝ օրենսդրական կարգավորումներ կարվեն՝ կլինեն վաճառքի սահմանափակումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







