ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը նոր տեղեկություններ է հաղորդել Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցի վերաբերյալ.
Մոսկվա-Երևան – 17․08․2020 թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին)
Մոսկվա – Երևան – 18․08․2020 թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 16։30-ին)
Հաղորդվում է, որ չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից: Տոմսարկղի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն է։ Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։
«Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը ևս մեկ անգամ հորդորում է Հայաստանի քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: «Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







