Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 84 մարդու մոտ, հաղորդում է օպերատիվ շտաբը: Նշվում է, որ միաժամանակ վարակից բուժվել է 214 մարդ։
Օպերշտաբի հաղորդմամբ՝ անցած մեկ օրում մահացել է 3 հիվանդ, որոնց մոտ COVID-19-ի դրական արդյունք է հայտնաբերվել: Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33731-ի, բուժվածների թիվը՝ 3085-ի, մահացածների թիվը՝ 495-ի: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում է գտնվում 2,38 հազար մարդ։ Անցած օրվա ընթացքում երկրում անցկացվել է կորոնավիրուսի 6,318 հազար թեստ, ընդհանուր առմամբ անցկացվել է 796,459 հազար թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







