Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական նախագծերին և հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա տարիներին ավելացնելու է Ադրբեջանից գնվող գազի ծավալները: Այս մասին տեղեկացնում է Interfax.az-ը կայքը:
«Թուրքիան և Ադրբեջանը համատեղ բազմաթիվ ռազմավարական նախագծեր ունեն՝ սկսած Կովկասից մինչև Հեռավոր Արևելք և Լոնդոն: Նման հիանալի նախագծերի օրինակ են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Տրանսանատոլիական գազատարը և այլն: Ներկայում Հարավային Կովկասում ևս երկու նախագիծ կա, որի իրականացումը շատ կարևոր է: Դրանցից մեկը Կարս-Նախիջևան երկաթգիծն է, մյուսը` Թուրքիա-Նախիջևան գազատարը: Ադրբեջանը դեպի Թուրքիա գազի մատակարարման ծավալներով արդեն առաջին տեղում է: Առաջիկա տարիներին մենք կմեծացնենք Ադրբեջանից գնվող գազի ծավալները»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







